Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Զինվորական ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այս մասին տեղեկությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:  

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ  դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում