Որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք կարելի է տեսնել աշխարհի լավագույն գործարաններում կամ արդեն Հայաստանում. Արման Խոջոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր այցելել էի «Էկո Ֆուդ» ընկերություն, որը զբաղվում է ձկան վերամշակմամբ: Գերժամանակակից սարքավորումներ, գործարանի անթերի մաքրություն, որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք կարելի է տեսնել աշխարհի լավագույն գործարաններում կամ արդեն Հայաստանում:
Կազմակերպությունը ձեռք է բերել շուրջ 350մլն դրամ արժողությամբ սարքավորումներ Կառավարության աջակցությամբ՝ ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակներում»:
Կարծիքներ