Դաղստանում հակահրեական անկարգություններից հետո ձերբակալվել է 83 մարդ
ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը զեկուցել է նախօրեին Մախաչկալայի օդանավակայանում հակասեմական անկարգությունների հետաքննության ընթացքի մասին։
«Ներքին գործերի նախարարությունը, ԱԴԾ տնօրինությունը և Դաղստանի Հանրապետության ՌԴ քննչական վարչությունը շարունակում են օպերատիվ որոնողական աշխատանքները և քննչական գործողությունները՝ ուղղված Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և ակտիվ մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելուն։ Այս պահին կալանավորվել է 83 մարդ, ովքեր մասնակցել են անօրինական գործողությունների», - ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն, իրականացվել է ավելի քան 50 խուզարկություն, որոնց ընթացքում առգրավվել են «գրասենյակային սարքավորումներ և հեռախոսներ»։ Քննչական մարմինները մտադիր են դրանք օգտագործել որպես անկարգություններին ձերբակալվածների մասնակցության ապացույց։
Կարծիքներ