Աղազարյանին կհեռացնեն ՔՊ շարքերից. աղբյուր

Աղազարյանին կհեռացնեն ՔՊ շարքերից. աղբյուր

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:

Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:

Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի՝ այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել է իրեն:

 

Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել վեճ, Աղազարյանը պնդել էր, թե Քյարմյանը ստում է: Նրանք վիրավորանքներ էին հասցրել միմյանց:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում