Արփինե Դալալյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Ծանրորդուհի Արփինե Դալալյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա գրառում է կատարել ֆեյբուքի իր էջում։
«Ողջույն սիրելի ընկերներ…
Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ:
Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝
Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Երիտասարդների Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների մեդալակիրի կոչումով:
Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել:
Շնորհակալ եմ բոլորիդ ինձ աջակցելու և կողքիս լինելու համար:
Առողջ եղեք»,- գրել է Դալալյանը։
Կարծիքներ