Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Բրիտանական The Economist հանդեսի վերլուծական ստորաբաժանման՝ Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից կազմված աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Նյու Յորքն առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Այդ մասին հաղորդում է BBC-ին:

ԱՄՆ-ի ֆինանսական մայրաքաղաքն առաջին հորիզոնականը կիսել Է Սինգապուրի հետ, որն անցյալում բազմիցս գլխավորել Է այդ վարկանիշային աղյուսակը: Այս երկու քաղաքները նախկին առաջատար Թել Ավիվին մղել են երրորդ հորիզոնական:

Աշխարհի ամենաթանկ քաղաքների առաջատար տասնյակում նաև տեղ են գտել Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Ցյուրիխը, Սան Ֆրանցիսկոն, Փարիզը, Կոպենհագենը և Սիդնեյը: Դրա հետ մեկտեղ EIU-ն ապրուստի արժեքի մեծ աճ Է նշում վարկանիշային ցուցակում հայտնված բոլոր քաղաքներում՝ Ուկրաինայի իրադարձությունների և Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված:

Գնաճը հատկապես բարձր է եղել Ստամբուլում, որտեղ գները բարձրացել են 86 %-ով, Բուենոս Այրեսում (64 %) և Թեհրանում (57 %):

Դամասկոսը, Տրիպոլին և Թեհրանը ճանաչվել են աշխարհի ամենամատչելի քաղաքները։ 2022 թ.-ի ամենաթանկ քաղաքների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  • Նյու Յորք
  • Սինգապուր
  • Թել Ավիվ
  • Հոնկոնգ
  • Լոս Անջելես
  • Ցյուրիխ
  • Ժնև
  • Սան Ֆրանցիսկո
  • Փարիզ
  • Սիդնեյ
  • Կոպենհագեն

Իսկ 2022 թ.-ի ամենամատչելի քաղաքների տասնյակում են հայտնվել հետևյալ քաղաքները.

  • Կոլոմբո
  • Բանգալոր
  • Ալժիր
  • Չենայ
  • Ահմեդաբադ
  • Ալմաթի
  • Կարաչի
  • Տաշքենդ
  • Թունիս
  • Թեհրան
  • Տրիպոլի
  • Դամասկոս
Հետևեք մեզ նաև Տելեգրամում