Գերմանիան Ուկրաինային տրամադրել է ավելի քան 12 միլիարդ եվրո աջակցություն
Գերմանիան Ուկրաինային տրամադրել է ավելի քան 12 միլիարդ եվրո աջակցություն և կշարունակի աջակցել 2023 թվականին:
Այս մասին հայտարարել են Գերմանիայի կառավարության ղեկավարի գրասենյակում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։
Շոլցը վերահաստատել է իր անսասան համերաշխությունն Ուկրաինայի հետ «Ռուսաստանի Դաշնության սանձազերծված ագրեսիայի դիմաց»։ Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Բեռլինին հզոր պաշտպանական փաթեթի համար, մասնավորապես՝ տասնյակ Marder հետևակի մարտական մեքենաներ և Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, որոնք Գերմանիան մտադիր է մոտ ապագայում փոխանցել Կիև։
Կարծիքներ