ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի առկա ձևաչափով, ընդգրկված է հագեցած օրակարգ
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե հեռակա, այլ առկա ձեւաչափով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, արդեն մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին: ԵԱՏՄ կայքը հայտնում է, որ ընդգրկված է բավական հագեցած օրակարգ: Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Օրակարգում ներառված է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ ՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներից:
Նիստում քննարկվելու է «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացումը եւ պիտակավորման համակարգի հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում: Օրակարգում է նաեւ բնակչության առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագիրը ՝ Միության երկրներում կորոնավիրուսային վարակի եւ այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար:
Նախատեսվում է քննարկել ԵՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման եւ միության արդյունաբերականացման քարտեզները:
Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են շարունակական խոշոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները եւ արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները `ազգային զարգացման պլաններ եւ ներդրումային ծրագրեր կազմելիս:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com
Կարծիքներ