Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները

Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ապրիլի 13-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հանդես կգա «Մի ձայն» խորագրով համերգային ծրագրով:

«Երեկոյին հնչելու են իմ հեղինակային երգերը տարբեր թեմաների շուրջ: Երգերը սիրո, մեր հույսերի, ցավերի, պատերազմի, կռվող տղաների մասին են: Բեմում ես մենակ չեմ լինելու. ինձ ընկերակցելու են իմ երաժիշտ ընկերներն իրենց գործիքներով՝ շեփոր, կիթառ, թավջութակ, դաշնամուր, ստեղնաշարային և հարվածային գործիքներ: Կա մի երգ, որը կատարելու եմ «Նաիրիան» վոկալ անսամբլի հրաշալի երգչուհիների հետ»,-Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում նշում է Պետրոսյանը:

Հայկ Պետրոսյանի հետ հանդես են գալու երաժիշտներ Կարեն Անանյանը, Վահե Դանիելյանը, Լևոն Պուչինյանը, Գարիկ Գևորգին, Աշոտ Ոսկանյանը, Վարդան Շահինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում