Բռնցքամարտի Արծաթե գոտի մրցաշար․ բոլոր հայ բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել
Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի հերթական մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել։ Ընդ որում բոլոր մենամարտերում մեզ բաժին էր հասել ֆրանսիացի մրցակից, գրում է «Արմսպորտը»։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ջամիլ Դինին։
Վաղը մրցաշարում հանգստյան օր է։
Ավելի վաղ Սլովենիայում ընթացող միջազգային մրցաշարում հաղթանակով էին մեկնարկել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը և 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ միջազգային մրցաշարում Հայաստանն ունի 11 ներկայացուցիչ։
Կարծիքներ