Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Մերսեդես-Բենց» (վարորդ` Մ. Ս., ծնված 1995 թ․), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ Հ․ Գ․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Արտաշատի ԲԿ», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ն տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ»․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կարծիքներ