Պետդեպարտամենտը նախազգուշացրել է ամերիկացիներին Ուկրաինա ուղևորությունների մահացու վտանգի մասին
ԱՄՆ քաղաքացիները, ովքեր մեկնում են Ուկրաինա, այդ թվում՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, իրենց մահացու վտանգի են ենթարկում։ Այդ մասին համաքաղաքացիներին նախազգուշացրել է ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները խորհուրդ էին տվել ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա։
Կարծիքներ