«Գյումրի»-ն Հայաստանի բասկետբոլի առաջնության կիսաեզրափակիչում է

«Գյումրի»-ն Հայաստանի բասկետբոլի առաջնության կիսաեզրափակիչում է

Հայաստանի բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի արգելքն առաջինը հաղթահարեց «Գյումրի»-ն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ¼ եզրափակիչի երկրորդ խաղում «Գյումրի»-ն կրկին մրցեց «Արարատ»-ի հետ: Երկու թիմերն էլ առաջին երկու քառորդներում չէին զիջում մեկ մեկու: Հավասար պայքարում ավարտված առաջին քառորդից հետո` 27:27, երկրորդում «Գյումրի»-ն միայն երկու միավորի առավելություն ստացավ` 56:54: Նույն հավասարությունը պահպանվեց նաև երրորդ և չորրորդ քառորդներում և միայն երկու միավոր առավելության շնորհիվ «Գյումրին» հաղթեց 102:100 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նրա մրցակիցը կիսաեզրափակիչում դեռևս հայտնի չէ:

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը «Գյումրի»-ից Ջալիլ Գրոսն է, ով հավաքեց 43 միավոր, 7 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

¼ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանան մարտի 15-16-ին, որտեղ կմրցեն ԲԿՄԱ-ն և «Արցախ»-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում