Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 24-ին մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է Սյունիքի մարզի առավել հրատապ և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, նախկինում իրականացված և ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

«Միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում կարիքից ելնելով մարզի տարբեր համայնքներին տրամադրվել է բազմաթիվ գյուղտեխնիկա։ Մի քանի օր առաջ Գորայք համայնքին տրամադրվեց կոմբայն, որը բերքահավաքի շրջանում էապես կնպաստի բերքի կորուստների նվազեցմանը։ Համայնքում նման գյուղտեխնիկայի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն էր», - նշել է Արման Խոջոյանը։

Ավելին՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում