Bloomberg. ԱՄՆ-ն կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կգործարկվի մի քանի ամսից
«Հյուսիսային հոսք 2» գազատարը, ըստ ԱՄՆ գնահատականների, կսկսի շահագործվել «մի քանի ամսից»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի եռամսյակային հաշվետվություն է ներկայացրել Կոնգրեսին «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է գազատարի կառուցման ու շահագործման հետ կապված նոր պատժամիջոցների ներդրման մասին։
ԱՄՆ վարչակազմը պարտավոր է կանոնավոր կերպով Կոնգրեսին հաշվետվություններ ներկայացնել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությանը մասնակցող իրավաբանական անձանց ցուցակով՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման համար։
Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը բացառապես կոմերցիոն նախագիծ է եւ իրականացվում է եվրոպացի գործընկերների հետ համատեղ։
Կարծիքներ