Բլինկեն. ԱՄՆ-ն չի փոխում Վենեսուելայի նկատմամբ քաղաքականությունը, այդ թվում՝ պատժամիջոցները

Բլինկեն. ԱՄՆ-ն չի փոխում Վենեսուելայի նկատմամբ քաղաքականությունը, այդ թվում՝ պատժամիջոցները

ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն փոխում Վենեսուելայի նկատմամբ իրենց քաղաքականությունը, այդ թվում՝ պատժամիջոցները, սակայն կարող են դա անել՝ կախված Կարակասի գործողություններից։ Այդ մասին հինգշաբթի օրը Լիմայում Պերուի արտաքին գործերի նախարար Սեզար Լանդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Հեռարձակումը վարում էր Reuters-ը :

«Մենք նաև շատ պարզ ենք եղել, որ մենք կվերանայենք մեր քաղաքականությունը, ներառյալ պատժամիջոցները, ի պատասխան Մադուրոյի վարչակարգի կառուցողական քայլերի՝ Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելու և վենեսուելացիների տառապանքը մեղմելու համար, ովքեր ամենաշատն են տուժում վարչակարգի քաղաքականությունից»,- ասել է Բլինկենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում