Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է. Ռոնալդուն՝ «Չեմպիոնների Լիգայի» մասին

Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է. Ռոնալդուն՝ «Չեմպիոնների Լիգայի» մասին

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուրախ է Չեմպիոնների լիգայի վերադարձի համար։ Պորտուգալացի աստղը եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի վերադարձի կապակցությամբ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։

«Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է»,-գրել է Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում տեղադրած լուսանկարի նկարագրությունում։

Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» մրցակիցը «Լիոնն» է։ Առաջին խաղում ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ հաղթել է 1-0 հաշվով։ Պատասխան խաղը կայանալու է վաղը ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում