Արցախի բնակչության տարհանման դեպքում հարկավոր է բնակչությանը (առնվազն շրջանների բնակչությանը) տեղավորել մեկ մարզում, ոչ թե ցրել մարզերի մեջ
Արցախի բնակչության տարհանման դեպքում հարկավոր է բնակչությանը (առնվազն շրջանների բնակչությանը) տեղավորել մեկ մարզում, ոչ թե ցրել մարզերի մեջ։ Պետք է ընտրել դեմոգրաֆիական խնդիր ունեցող, մշակութապես արցախցիներին ավելի մոտ մարզը։
Եթե որոշում ընդունվեց արցախցիներին ցրել երկրով մեկ, ապա նման որոշում ընդունողների նպատակը հատվածականության սերմանումն է, հակաարցախյան տրամադրությունների բարձրացումը տարբեր մարզերում։ Տեղահանվածներին ուղղված նախկին սոցիալական ծրագրերը չպետք է կրկնվեն, հնարավորինս արագ կապիտալ ներդրումներ պետք է կատարվեն բնակեցման մարզում։
Այս աշխատանքները հատուկ թիմ է պահանջում, որը կլինի ներհայաստանյան քաղաքական բազարներից դուրս, զերծ կպահի արցախցիներին քաղաքական մանիպուլյացիաների մեջ օգտագործելուց, և հնարավորինս արագ կհասնի մարդկանց տեղավորելու և տնտեսության մեջ ներգրավելու խնդիրների լուծմանը։
Հայկ Խանումյան
Կարծիքներ