Երևան-Սևան ավտոճանապարհին գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 17։05-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Կարծիքներ