Շիրակի 4 գյուղերի միջնամասում այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ

Շիրակի 4 գյուղերի միջնամասում այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ, Անուշավան, Հառիճ գյուղերի և Արթիկ քաղաքի միջնամասում գտնվող սարերում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին, մարվել՝ 18։33-ին․ այրվել է մոտ 200 հա չոր խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում