G7 երկրները 2023 թվականին 32 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային
G7 անդամ պետությունները հաջորդ տարվա համար մոբիլիզացրել են մինչեւ 32 միլիարդ դոլար բյուջետային եւ տնտեսական աջակցություն Ուկրաինային, ասվում է նրանց ֆինանսների նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մնում Ուկրաինայի հրատապ կարճաժամկետ ֆինանսավորման կարիքները բավարարելուն», - նշել են նախարարները՝ մյուս ներդնողներին կոչ անելով ավելացնել իրենց ներդրումները:
32 միլիարդ դոլարի խոստումը ներառում է 19 միլիարդ դոլար Եվրամիության կողմից, ասվում է հայտարարության մեջ:
Ամբողջ գումարը վճարվել է կամ գտնվում է վճարման փուլում, ասվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի նախարարների տարածած հայտարարության տեքստում։
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Ուկրաինային աջակցությունը մնում է G7-ի առաջնահերթությունը:
Գերմանիան, որն այս տարի նախագահում էր G7-ը, 2023 թվականին ղեկավարումը կհանձնի Ճապոնիային։
Կարծիքներ