Եկատերինբուրգում շուրջ 70 պարկուճ են առգրավել հրաձգության վայրում

Եկատերինբուրգում շուրջ 70 պարկուճ են առգրավել հրաձգության վայրում

Ոստիկանությունը Եկատերինբուրգում տեղի ունեցած հրաձգության վայրում, որտեղ տուժել Է երկու մարդ, առգրավել Է շուրջ 70 պարկուճ, բացի «Վեպր» որսորդական կարաբինից, նաեւ առգրավվել են օդաճնշական ատրճանակ եւ «Իժ» հրացան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ներքին գործերի նախարարության Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը:

«Պատահարի վայրը զննելիս ոստիկաննության աշխատակիցները բնակարանում, որտեղից հրաձգություն Է կատարվել մարդկանց վրա, հայտնաբերել եւ առգրավել են 26 պարկուճ, «Վեպր» կարաբին, 7,62 միլիմետր տրամաչափի 78 փամփուշտ, «Իժ» օդաճնշական ատրճանակ, «Իժ» օդաճնշական հրացան, ինչպես նաեւ ալկոհոլի դատակ շշեր»,- ասել Է նա՝ հավելելով, որ բակամերձ տարածքում առգրավվել Է եւս 47 պարկուճ:

Նրա խոսքով՝ բժշկական զննումից հետո կասկածյալին տարել են Եկատերինբուրգի ներքին գործերի գլխավոր վարչության ժամանակավոր ձերբակալման մեկուսարան: Մայիսի 30-ի երեկոյան տղամարդը կրակ Է բացել Եկատերինբուրգի Խիմաշի միկրոշջանի տան լուսամուտից: Ներքգործնախարարության Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության տվյալներով՝ հրաձգության հետեւանքով տուժել Է երկու մարդ՝ մի աղջիկ եւ Ռոսգվարդիայի մի աշխատակից: Կրակողը ձերբակալված Է, հարուցվել քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում