Մինչև վերջ պայքարեցի, բայց այս անգամ դա բավարար չեղավ. Խաչանով

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ինստագրամում գրառում է արել՝ անդրադառնալով Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթին.
«Ավստրալիայից հեռանում եմ գլուխը բարձր։ Ես մինչև վերջ պայքարեցի, բայց այս անգամ դա բավարար չեղավ… Ուղղակի ուզում եմ ասել շատ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ամբողջ աշխարհում ձեր աջակցության համար, հատկապես իմ հայրենակից ռուս և հայ ժողովրդին։
Ձեր աջակցությունն ինձ շատ ուժ, քաջություն և հավատ տվեց: Իմ հանդիպումների ժամանակ այդքան շատ հայկական դրոշներ տեսնելու համար ես անսահման շնորհակալ եմ և երջանիկ»,- գրել է նա:
Կարծիքներ