Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը պատմել է չեմպիոնական զգացողությունների մասին
Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը ֆեդերացիայի մամաուլի ծառայությանը պատմել է չեմպիոնական զգացողությունների, անցած ճանապարհի և նպատակների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:
«Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին` ընկեր Մեհրաբյանին ու ընկեր Հակոբին` նախապատրաստական փուլը շատ լավ անցկացնելու ու ամենակարևորը մեզ հավատալու համար, նաև շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիային:
Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։
Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը,որը ես ունեմ հիմա ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ,որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում»:
Կարծիքներ