Բագրատունյաց փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Բագրատունյաց փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Շ. Բ.), «Ford», «Chevrolet» (վարորդ՝ Մ. Բ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ. Բ.-ն (ծնված 1995 թ.) և Հ. Ս.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում