ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Վաղինակ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Կարծիքներ