Ֆիլիպինների ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների Մինդանաո կղզու մոտակայքում երեքշաբթի 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

 Էպիկենտրոնը գտնվել է Բայաբաս մունիցիպալիտետից (Հարավային Սուրիգաո նահանգ) 58 կմ հարավ-արևմուտք, որի բնակչությունը գերազանցում է 8,9 հազարը։ Օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։

Փորձագետները բացառել են տարածքում կրկնվող ցնցումների հավանականությունը։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց Բայաբասի մունիցիպալիտետի մոտ տեղի է ունեցել ևս վեց երկրաշարժ՝ մինչև 3,3 մագնիտուդով։ Ապրիլի 3-ից մինչ օրս այդ տարածքում գրանցվել է ավելի քան 50 ցնցում՝ մինչև 5,6 մագնիտուդով։

Այս պահին ցունամիի վտանգ չկա, զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում