Ճապոնիայի ԱԳՆ. G7-ի նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին
Հինգշաբթի օրը Բրյուսելում կհանդիպեն Յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Ապրիլի 7-ին Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նախ առանձին բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում, որը կնախորդի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նույն օրը նախատեսված հանդիպմանը։
Երկու հանդիպումներին էլ կմասնակցի Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին։ Ընդգծվում է, որ Ճապոնիայի նախարարն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ դաշինքի հատուկ հրավերով։
«Նախատեսվում է ամրապնդել Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև համագործակցությունը ոչ միայն Ուկրաինայում տիրող իրավիճակի առումով, այլև ուղղված է ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգի իրականացմանը», - ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարծիքներ