Կատար 2022-ի վերջին ուղեգիրը նվաճեց Կոստա Ռիկայի հավաքականը

Կատար 2022-ի վերջին ուղեգիրը նվաճեց Կոստա Ռիկայի հավաքականը

Կոստա Ռիկայի հավաքականը կմասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Կոստա Ռիկայի ընտրանին, որը Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում զբաղեցրել էր չորրորդ տեղը, աշխարհի առաջնության վերջին ուղեգրի համար պայքարեց Օվկիանիայի գոտու առաջին հորիզոնականը զբաղեցրած Նոր Զելանդիայի հետ։


Կոստա Ռիկան հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը արդեն երրորդ րոպեին խփեց 29-ամյա Ջոել Քեմփբելը։ 69-րդ րոպեից Նոր Զելանդիայի հավաքականը խաղում էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ ստացավ Կոստա Բարբարոսեսը։

Այս մասին հայտնում է Shantnews-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում