Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի զարդերի գաղտնի նշանակությունը
Ոսկերիչ Ջոշուա Ջեյմսը բացահայտել է Քեմբրիջի դքսուհի Քեթրինի երեք աքսեսուարների գաղտնի նշանակությունը, որոնք նա նվեր է ստացել ամուսնուց՝ արքայազն Ուիլյամից: Նրա խոսքերը մեջբերում է Express պորտալը:
Պարզվել է, որ Քեյթ Միդլթոնն անանուն մատին որոշակի հաջորդականությամբ երեք մատանի է կրում՝ հավատարիմ մնալով ավանդույթին: «Սկզբում պսակադրության մատանին է, որն ամենամոտն է սրտին, այնուհետև նշանադրության մատանին: Վերջին մատանին անսահմանության խորհրդանիշն է»,- պարզաբանել է մասնագետը:
Նա նշել է, որ Annoushka ապրանքանիշի վերջին զարդը՝ անսահմանության խորհրդանիշի տեսքով, արքայազն Ուիլյամը նվիրել է կնոջն իրենց առաջնեկի ծննդյան կապակցությամբ:
Կարծիքներ