Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 29-ից 30-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 11, ծեծի՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու ազատությունից ապօրինի զրկելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ