Թատերական մի շարք գործիչներ արժանացել են Երեւանի քաղաքապետի պարգեւների
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է թատերարվեստի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային հարուստ ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու համար:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Հայկ Մարությանը նաեւ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքապատկան թատրոնների զարգացմանը, վերազինմանն ու վերանորոգմանը։
Երեւանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, բարձր վարպետության եւ թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Երեւանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգեւատրել բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին եւ դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին:
Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերի:
Կարծիքներ