«Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգ հնչեցրած անձը ձերբակալվել է
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։
Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Կարծիքներ