Սահակ Հովհաննիսյանը Մ23 տարեկանների ԱԱ-ում պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանն Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 1։3 հաշվով զիջել է Ճապոնիայի ներկայացուցիչ Կիոտարո Սոգաբեին:
1/8 եզրափակչում Հովհաննիսյանին հաղթած ֆրանսիացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Սփոփիչ գոտեմարտում Հովհաննիսյանն այսօր 10։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի նկատմամբ և պայքարել բրոնզե մեդալի համար։
Կարծիքներ