Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով
Նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով:
Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ:
Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:
Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:
Կարծիքներ