Lamborghini-ն ջրի վրա. իտալական բրենդը 4000 ձիաուժ հզորությամբ սուպերզբոսանավ կստեղծի (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Lamborghini ընկերությունը, որը զբաղվում է լյուքս դասի մեքենաների արտադրությամբ, մտադիր է ստեղծել սուպերզբոսանավ՝ համալրված 4000 ձիաուժ հզորությամբ երկու V12 շարժիչով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Tecnomar for Lamborghini 63 զբոսանավի ստեղծման համար հիմք կծառայի 3,7 մլն դոլար արժողությամբ Siân FKP 37 հիպերքարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսանավն արտադրվելու է սահմանափակ քանակությամբ՝ Tecnomar նավաշինական ընկերության հետ համագործակցության արդյունքում: Դրա V12 շարժիչներից ամեն մեկն ունենալու է 2000 ձիաուժ հզորություն:
Զբոսանավը կկշռի 24 տոննա, ինչը հավասարազոր է 16 հատ Lamborghini Huracan սուպերքարի քաշին:
Առաջին մոդելները կառաքվեն արդեն հաջորդ տարի: Դրանց գնի վերաբերյալ տեղեկություն չկա:
Նշվում է, որ «Tecnomar for Lamborghini 63 գլուխգործոց մոդելները հասանելի կլինեն միայն ընտրյալների համար»:
Կարծիքներ