ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Հայաստանի պետական սահմանը երեք ուղղություններով խախտելու փաստը քարտեզների անճշտությամբ բացատրելու Ադրբեջանի անհաջող փորձը, բնականաբար, հեռու է իրականությունից: Հայաստանի համար ընդունելի չեն անգամ GPS-ի օգնությամբ որոշված սահմանները, որոնք առաջիկայում դեմարկացիայի արդյունքում լրջորեն կվերանայվեն, հետեւաբար՝ ավելորդ է խոսել նույնիսկ նախնական առկա սահմանների խախտման դեպքերի անթույլատրելիության մասին: Հայկական զինուժի պատասխան գործողություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հետքայլ արեց եւ շտապեց հայտարարել, որ հիմքեր չի տեսնում ՀԱՊԿ-ին դիմելու՝ Հայաստանի քայլի համար, քանի որ, նրա խոսքերով, բախումներ չեն եղել: Հայաստանի սահմանների անձեռնմխելիության ապահովումը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է: Մեր պատմական բնօրրանի այս փոքր հատվածի ուղղությամբ ցանկացած ոտնձգություն կստանա արժանի պատասխան՝ առաջին հերթին հայ ժողովրդի կողմից»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում