Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացվել ՌԴ, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև

Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացվել ՌԴ, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են սիրիական ճգնաժամի, փախստականների խնդրի լուծման ուղիները, համատեղ ջանքերն՝ ուղղված տարածարջանում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին։
Կողմերը նշել են այս ձևաչափով երկխոսության կառուցողական բնույթի մասին, ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը՝ Արաբական Հանրապետությունում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել էր, որ Մոսկվա են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Աքարն ու Ֆիդանը Մոսկվա են ժամանել այսօր առավոտյան։ Ռուսական կողմի հետ բանակցություններում քննարկվում են Սիրիայում իրավիճակին, հացահատիկային գործարքի իրականացմանը, պաշտպանության ու անվտանգության ոլորտներին առնչվող հարցեր»,- հայտնել էր TRT-ն։
Կարծիքներ