Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Թուրքիային
Հայաստան-Թուրքիա հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով: Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1 գոլի տարբերությամբ զիջեց Թուրքիայի հավաքականին:
Խաղի հաշիվը բացվել էր 10-րդ րոպեին՝ Օզան Կաբակի ինքնագոլի շնորհիվ։
Թուրքիայի հավաքականը հանդիպման 34-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Օրկուն Կոկչուն:
Հանդիպման 63-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քերեմ Աքթուրողլուն առաջ մղեց Թուրքիայի հավաքականին:
Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին:
Կարծիքներ