Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին։ Այս մասին տեղեկանում է նախարարի թվիթերյան էջից։
«Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու եւ խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- գրել է նա։
Կարծիքներ