ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարում է ինքնակենսագրականների հավաքագրում
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կադրային բանկի համալրման նպատակով Ծառայությունը հայտարարում է ինքնակենսագրականների (CV) հավաքագրում` հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարողների (խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող, իրավախորհրդատու և այլն) թափուր պաշտոնների համալրման համար:
Դիմումատուները պետք է ունենան բակալավրի կամ մագիստրոսի աստիճան` հետևյալ մասնագիտություններով.
✔ Իրավագիտություն
✔ Տնտեսագիտություն
✔ Ֆինանսներ և աուդիտ
✔ Հանրային կառավարում
Ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
Տվյալների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մայիսի 20-ը, ժամը 18:00-ն:
Տեղեկացնում ենք նաև, որ վերջնաժամկետի ավարտից հետո` առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում, Ծառայությունը հետադարձ կապ կհաստատի այն քաղաքացիների հետ, որոնց տվյալները կհամապատասխանեն Ծառայության կողմից առաջադրվող պահանջներին:
Կարծիքներ