Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին

Մեծ Բրիտանիայում ցածր եկամուտ  ունեցող միլիոնավոր ընտանիքներ ֆինանսական տարվա ընթացքում կառավարությունից մինչև 900 ֆունտ ստերլինգ (1084 դոլար) աջակցություն կստանան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի աշխատանքի և կենսաթոշակների վարչությունը:

Գումարը կփոխանցվի նրանց բանկային հաշիվներին տարվա ընթացքում՝ երեք վճարումով:

Դրամական աջակցության մասին հայտարարել էր տնտեսական և ֆինանսական հարցերով նախարար Ջերեմի Հանթը աշնանը՝ նաև տեղեկացնելով մի շարք հարկերի ավելացման մասին: Կառավարությունն այն ժամանակ մանրամասներ չէր հայտնել վճարումների ժամանակացույցի մասին:

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ առանձին 150 ֆունտ կհատկացվի  հաշմանդամություն ունեցող ավելի քան 6 մլն անձանց համար և 300 ֆունտ՝ ավելի քան 8 մլն թոշակառուների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում