Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Կոսովոյում իրադրությունը որակել Է որպես «շատ փխրուն»

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Կոսովոյում իրադրությունը որակել Է որպես «շատ փխրուն»

Իրադրությունը Կոսովոյում մնում է «շատ փխրուն», բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են կրկին սրել լարվածությունը, ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մենք ողջունում ենք լարվածության թուլացումը և արգելապատնեշների ապամոնտաժումը Կոսովոյի հյուսիսում... Իրավիճակը մնում է շատ փխրուն: Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը... կխուսափեն գործողություններից, որոնք կարող են կրկին հանգեցնել էսկալացիայի կամ բռնության», - ասել Է նա: Կոսովո և Մետոքիայում պահպանվում է լարված իրադրությունը:

Դեկտեմբերին Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը մի քանի ոստիկանների Էր ձերբակալել 1998-1999 թվականների հակամարտության ժամանակ կատարած պատերազմական հանցագործությունների և ահաբեկչության կասկածանքով: Ի պատասխան դրա՝ դեկտեմբերի 10-ին Կոսովոյի սերբերն արգելապատնեշներ էին կանգնեցրել և հերթապահում էին տարածաշրջանի հյուսիսում գտնվող մայրուղիներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին սերբերը սկսել էին ապամոնտաժել արգելապատնեշները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում