Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները բանակցություններ կանցկացնեն հունիսին

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները բանակցություններ կանցկացնեն հունիսին

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարները մտադիր են հունիսին եռակողմ բանակցություններ վարել։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է ճապոնական Yomiuri թերթը :

Նշվում է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան Shangri-La Dialogue անվտանգության ֆորումի շրջանակներում, որը կանցկացվի Սինգապուրում հունիսի 2-4-ը։ Հրատարակության համաձայն՝ բանակցությունների առանցքային թեմաները կլինեն իրավիճակը Կորեական թերակղզում ԿԺԴՀ-ի շարունակվող հրթիռների ֆոնին, Թայվանի նեղուցում իրերի վիճակը, ինչպես նաև եռակողմ պաշտպանական համագործակցության ամրապնդումը։ Վերջին անգամ երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև նման բանակցություններ անցկացվել են 2019 թվականի նոյեմբերին։

Պարբերականի տվյալներով՝ մինչ այդ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը առանձին այցով կմեկնի Ճապոնիա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում