Տավուշում «օդային տագնապ» կհնչի, վարժանք է անցկացվելու
Փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:
Այդ ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ հորդորելով բնակչությանը չահագստանալ:
Կարծիքներ