Վերջապես արդարությունը հաղթեց․Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի կիրառման մասին

Վերջապես արդարությունը հաղթեց․Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի կիրառման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։

«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։

Շնորհակալություն Ձեզ:
Ռոբերտ Քոչարյան 25.04.2021»,- ասված է հայատարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում