Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում. Անահիտ Ավանեսյան

Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում. Անահիտ Ավանեսյան

Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը:

 

Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում, ընդ որում` իրենց հիվանդության պատմությունը տեսնելու հասանելիություն են ստանում նաև պացիենտները. միջազգային լավագույն փորձն է բերվում Հայաստան»,- գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում