Քայլի և Քենդալ Ջեներները ներկա են եղել Ջասթին Բիբերի նոր ալբոմի շնորհանդեսին (լուսանկարներ)
Քայլի և Քենդալ Ջեներ քույրերը, որոնք մտերիմ են մոդել Հեյլի Բիբերի հետ, ներկա են գտնվել վերջինիս ամուսնու՝ հայտնի երգիչ Ջասթին Բիբերի նոր ալբոմի շնորհանդեսի երեկույթին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Երեկույթին 23-ամյա Քայլին ներկայացել է LaQuan Smith ապրանքանիշի 1095 դոլար արժողությամբ կարմիր հանդերձանքով։ Մինչդեռ Քենդալը կրել է սև կիսաշրջազգեստ՝ այն համադրելով շապիկի, կաշվե վերարկուի և մինչև ծնկները հասնող երկարաճիտ բարձրակրունկների հետ։
27-ամյա երգիչը ներկայացել է իր ալբոմի երեկույթին մոխրագույն տաբատով և կապույտ ջինսե ժակետով։
Կարծիքներ