ԱԽ քարտուղարը և Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը ղեկավարում էր բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատան: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերաբերյալ:
Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ