Թուրքիայում ֆուտբոլային հանդիպման ավարտին ծեծել են մրցավարին

Թուրքիայում ֆուտբոլային հանդիպման ավարտին ծեծել են մրցավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցցում կատարած գրառմամբ անդրադարձել է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սուպերլիգայի 15-րդ տուրի շրջանակներում կազմակերպված ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին:

Էրդողանը, մասնավորապես դատապարտել է ազգությամբ թուրք ֆուտբոլային հանդիպման գլխավոր մրցավարի՝ Ումութ Մելերի նկատմամբ իրականացված բռնությունը:

Նշենք, որ հիշյալ օրը «MKE Ankaragücü» - «Çaykur Rizespor» հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից անմիջապես հետո «MKE Ankaragücü» ֆուտբոլային ակումբի գլխավոր նախագահ Ֆարուք Քոջան և ակումբի այլ անդամներ, մուտք գործելով մարզադաշտ, հարվածներ են հասցրել մրցավարին:

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:


Հետևեք մեզ նաև Տելեգրամում